ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային զինտեխնիկայի վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային զինտեխնիկայի վաճառքին
04.10.2019 | 13:10

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 39,2 միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի վաճառքին: Պայմանագիրը պետք է հաստատի Կոնգրեսը, որ արդեն տվել է իր նախնական համաձայնությունը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս գործարքը չի օգնի Ուկրաինայի պաշտպանական հնարավորություններին, բայց կվնասի բյուջեին:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ